Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/420

Այս էջը հաստատված է


XXIV


Քո դարի մեծագույն առաջնորդը քեզ ասաց

տեսնելիս․— «Ահա՛ Մարդը»․—

Քեզ հասկացավ նա, սակայն — հասկացա՞ր արդյոք

դու նրան։—



XXV


Դե՛մ ելան իրար մի անգամ — հանճարեղ պոետն ու

ռազմիկը․—

Ճանաչեց մարդուն, հանճարին — հանճարեղ ռազմի՛կը

միայն։—



XXVI


Հասկացա՛վ ռազմիկը, որ դու — իր կոփած աշխարհի

մարգարե՛ն ես․

Չըմբռնեց քո ոգին, որ նա — ճանապարհ է հարթում

քեզ համար։



XXVII


«Ո՛չ կա միջուկ առանձին, ո՛չ կեղև — դրանք միասին են»

միասին են»․—

Դա՞շն էին սակայն իրար հետ — քո կեղևն ու միջուկը,

Վարպե՛տ։—



XXVIII


Դու ձգտում էիր դաշնության, երբ անդա՛շն էր շուրջդ

կյանքը.—

Ա՛յս է ահա, որ հնում — սիզիֆյան աշխատանք են

կոչել։—