Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/422

Այս էջը հաստատված է


XXXV


Դա՛փնիս ու Քլոյա,.. Հիմա — մեզ համար մեռած մի

լեգենդ է

Սերն ու մորմոքը ձեր ջինջ,— էլ ինչո՞ւ է ձեր վեպը

հուզում։



XXXVI


Ո՞նց իմանար Հոմերոսը, որ — կործանվի երբ

Տրովա՛դան —

Քե՛զ է ավար մնալու ողջը, «թշվա՛ռ Թերսիդես»։—



XXXVII

Դու արձագանքն ես լսում այսօրվա մարտերում

խոսքերի՛ այն,

Որ — Թերսիդեսն է ասել զորքերի առաջ դեռ հնում։—



XXXVIII

Ո՛չ Աքիլլեսը մարմար, ո՛չ լուսե Պատրոկլը,

ո՛չ Ուլիսը,—

«Բութ» Թերսիդեսն էր անմահ քո հերոսը միակ,

Հոմերո՛ս։—



XXXIX


Ա՜խ, արթնանում է հաճախ ձևը — մեռած համարվող․—
Կյա՛նք, քո ծիլերը հաճախ — հին կերպարանք են

հագնում։—



XL


Դուք սավառնում էիք վեր, կյանքը՝ տավիղ անվանում,—
Բայց — ձեր կյանքում և երգում կա՞ր դաշնության

արդյոք հետք։