Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/423

Այս էջը հաստատված է


XLI


Ո՜վ երգասան այսօրվա, առընչի՛ր հնին, թե կարող ես
Պանթեոնը ողջ, բայց այնպես, որ — չմթնի քո ոգին։—



XLII


Ո՛վ կամենում է, որ իր ծնունդից սկսվի այս կյանքը —
Թող իմանա՛, որ իր հետ — այն կմեռնի հավիտյան։—



XLIII


Մի՛շտ էլ կենտրոն է եղել մարդը կյանքում — և կարծել է,
Որ — իր ներկա՛ն է տալիս միտք ու իմաստ անցյալին։



XLIV


Լա՛վ իմացիր, որ եթե դու ուզում ես մի օր չտևել —
Քեզ լոկ օղա՛կ համարիր, — և ո՛չ թե սկիզբ կամ

վախճան։—



XLV


Շա՜տ էր հարուստ խոհերով, հույզերով ու հրով իմ

դարը․—

Կույրն ու հիմարը միայն կարող էր մնալ ընչազուրկ։—


XLVL

Քո ժամանակը ուներ խոհ — ամենի՛ց ավելի,—
Բավ էր կապվել նրա հետ, որ դառնայիր իմաստուն։—


XLVII

Շա՜տ գաղտնիքներ բացվեցին, որ երեկ դեռ մթին

հանելուկ էր,—

Տաղտկալի՞ դարձավ արդյոք կյանքը․— ո՛չ, խորացավ

ավելի։—