Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/425

Այս էջը հաստատված է


ԲԵՅԹԵՐ
Ա


Ո՜վ երգասան, կյանքդ եթե երգ ու գինի էր,—
Քանի՞ մարդու կյանք քո դարում — վերքի սինի էր։—



Բ


Դու ասացիր՝ հող կդառնան շահ ու նոքար, Հաֆի՛զ,—
Ինչո՞ւ էլ դու կին սիրեցիր, ռանգ ու ռուքար, Հաֆի՛զ։—



Գ


Կյանքի իմաստը գինու մեջ ու ջանի մեջ դու

փնտրեցիր,—

Բայց, ո՜վ Խայամ, կինն ու գինին քյուլհանի մե՞ջ դու

փնտրեցիր։—



Դ


Ոսկեզօծել է բազում շահերի քո շահիրական ջանքը,

Ֆիրդուսի՛,

Բայց չեղա՜վ մի շահ, որ ոսկեղօծեր քո անօգնական

կյանքը, Ֆիրդուսի՛։—



Ե


Շահնշահերի արշավանքների գովասանքը բորբ՝
Ջրոսկեզօծեց ո՛չ քո մահը խեղճ, ո՛չ քո կյանքը որբ։

    1. Շահնշահերի արշավանքների գովասանքը բորբ՝ ##