Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/427

Այս էջը հաստատված է

ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ
ԵՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՅՈՒՆՆԵՐ
ՊԱՏԳԱՄ


Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց։—

Ահա ոսկյա մի արև՝
Ճառագումով իր հրե՝
5 Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն։
Նոր աշխարհին ու մարդուն
10 Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց ո՞ւմ
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։—

Կքած կյանքի բեռի տակ,
15 Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում —
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում...