Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է


ՄՈՒՍԱՅԻՍ

Ահա կրկի՛ն ինձ հետ ես, ահա կրկի՛ն,
Իմ բարեկա՛մ, ընկե՛ր, իմ զինակի՛ց։
Ունկնդիր եմ լինում ահա երգիդ
Ես կարոտով, սիրով վաղվաղակի։

5 Քո խոսքերում հիմա, քո մտերիմ
Զրույցներում և խոր, և չմարող —
Զարմանալի հստակ քո երգերում
Թախի՛ծ, թախի՛ծ կա ջինջ, անափ կարոտ։—

Ինչքա՜ն եմ ես, գիտե՞ս, սիրում հիմա
10 Ոգի՛, ոգի՛ սրբող, բայց չկրծող
Այդ ջինջ թախիծը քո խինդանման,
Այդ տխրությունը քո ստեղծագործող․․․

Հայացքներում պահած պայծառ թախիծ՛
Այդպես ճամփորդն է լոկ տխրում արի,
15 Այն հոգնաջան ճամփորդը, որ կատարից
Ետ է նայում՝ անցած ճանապարհին։—

Այդ երբ է նա անցել այդքան ուղի,
Եվ օրը ո՞նց դարձավ արդեն կեսօր...
Բայց չի փոխվում այդ վիշտը մառախուղի,
20 Այլ քրտինք է դառնում՝ մաքրող ու զով։—

Եվ սրբելով քրտինքն իր ճակատից՛
Նա բարձրանում է վեր, քայլում կրկին,