Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/431

Այս էջը հաստատված է

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Նրանք գալիս են անտես ու աննշմար,
Ինչպես արյունն է հոսում երակներում.
Բերում են մեզ բոլորիս թե՛ կյանք, թե՛ մահ,
նետում են բախտը մեր անեզրական

հեռուն։—

5 Եվ ի՞նչն է սահմանում նրանց ղեկավար,
Եվ ի՞նչն է նրանց բեղմնավորում —
Հավետ անհայտ է մեզ, ինչպես սրտի համար
Արյան ընթացքը, որ ամոքում է բերում։—
1933. I 27