Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/445

Այս էջը հաստատված է


ԱԿՐՈՍՏԻՔՈՍ


Արևի նման բոցվում է,
Րոպե առ րոպե բացվում է
Փոքրի՛կ իմ, սիրո՛ւն իմ մանկիկը.
էությամբ ամբողջ նա հո՜ւր է,
5 Նա չքնա՜ղ է, քնքո՜ւշ է, մաքո՜ւր է․
Իմ մանկիկը փա՜յլ է, փրփո՜ւր է․
Կա՞ արդյոք նրա պես անգինը...

Չարե՛նց, քո գովքը զո՛ւր է.
Արեգակը, որ բարձրանում է —
10 Րոպե առ րոպե սնում է,
է՜յ, նայի՛ր,— նրա պես հարյուրը..
Ներբողի՛ր քո երգով նրա հուրը,
Ցրելով մտքիդ մրուրը...

1933. V 8