Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/446

Այս էջը հաստատված է


ԱԿՐՈՍՏԻՔՈՍ


Արևի նման փայլո՜ւմ է,
Րոպե առ րոպե քայլո՜ւմ է
Փոքրի՛կ իմ, քնքո՛ւշ իմ մանկիկը.
էվոլյան քնա՜ր է նրա ձայնը.
5 Նա անբի՜ծ է, ինչպես վաղորդայնը.
Իմ մանկիկը լուսատու իմ ջա՛հն է.
Կա՞ արդյոք նրա պես անգինը...

Չե՜ս գտնի նրա պես մի հուրը.
Արևի նման նա կիզո՜ւմ է.
10 Րոպե առ րոպե մեծանո՜ւմ է.
է՜յ, նայի՛ր. նա արդեն խոսո՜ւմ է..
Նայես ի՞նչ է նրա անունը.
Ցանկացողը կգտնի, թե ուզում է։—

1933. V 8