Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/449

Այս էջը հաստատված է


ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԻ ԳՐՔԻ ՎՐԱ


Երգերդ աղբյուր են զուլալ՝
Մեր երկրի սրտից բխած։
Դո՛ւ, մեր երկրի՛ պես շռայլ,
Մեր երկրի՛ պես հորդառատ ու բաց։

5 Կարդալով քո գիրքը անհուն՝
Հավատում եմ Գալիքին մեր վեհ։—
Օ, որքա՜ն է սիրտը վեհանում․
Որ նման երգեր է տվել։

Պայծա՛ռ է մեր երկրի գալիքը,
10 Օ՜, բերրի հերկերի գուսան։—
Թող հավե՛տ ապրի այս ծաղիկը
Մեր դաշտերում բուսած։—

1933․ III 18