Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/453

Այս էջը հաստատված է

Նա մոչի ձաղկող է, ուղղափառ է,
50 Խուզարկու է հոգու ու սրտի,
Նա սիրում է միայն գաղափարը,
Պայմանով որ... չլինի խրթին։

Ամենից առաջ քննադատ է
Նա այսօր,— ես ծանոթ եմ նրան.
55 Նա սիրում է դնել իր թաթը
Իմ գրքերի վրա։

(Քո մասի՛ն է միայն իմ խոսքը,
Օ, կարմիր հագած ֆիյիստե՛ր,
Եվ ոչ թե նրանց, որ իրոք
60 Մեզ ասում են լենինյան խոսքեր)։

Նա լսել է, որ այսօր պոետը
Նախ մարտիկ է, քաղաքացի,—
Թե վարդի մասին խոսես հետը —
Սա քեզ կտա քացի։

65 Բայց, չնայած սրան,
Նա ինքը կյանքում
Սանտիմենտալ է այնքան,
Որ սիրուց տնքում է անքուն։

Նրա շուրջը եռանդով անդուլ
70 Կառուցում են մարդիկ կոմունիզմ,—
Գիշերները նա Վերլեն է կարդում,
Ցերեկները — հայհոյում է ինձ։

Դեռ նա կա այսօր, դեռ նա կա,
Եվ հոդված կամ ռեցենզ գրելիս
75 Նա սիրում է բառը «հակա»
Չափի՜ց ավելի․..