Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/454

Այս էջը հաստատված է

Իր վարքով — չափազանց նա անսանձ է,
Կհաներ նա ինձ կախաղան,
Թե չզսպեր նրան — ղեկավարի սանձը,
80 Որ միակ զսպիչն է նրա։

Այդ նա է միայն, որ նստել է
Կոկորդին իմ ու թորում է թույն,—
Այդ կարմրազգեստ ֆիլիստերը,
Իմ դահիճը այդ մշտարթուն։

85 Իհարկե, ունեմ մեղքեր ես,
Ուրանալն այդ — անշուշտ անհեթեթ է,—
Բայց գիտեմ, որ թեթև են մեղքերս,
Քանզի ես — պոե՛տ եմ։

Եվ ինչպես ուսուցիչը մեր մեծ
90 Ներում էր քո բոլոր մեղքերը,—
Գիտեմ, որ ինձ էլ կներե
Դասակարգը — իմ փոքրիկ հանցանքները։

Նա հաղթող է այսօր, նա մեծ է,
Օվկիա՜ն է նա ընդարձակ,—
95 Նրանո՛վ է, որ ես մնացել եմ
Դեռ դահճիս ձեռքով չհնձած։

Չլիներ թե նրա հաղթությունը —
Իմ դահիճն ինձ վաղո՜ւց էր կերել,
Եվ դարձել էր արդեն իմ անունը
100 Ոտնակոխ արված մի տերև։

Բայց կարո՞ղ է նա այդ անել։
Ո՛չ։ Նա չի՛ այսօր կյանքի հիմը։
Բարձրանում է աշխարհ մի անեզր,
Որ քո՛նն է անշուշտ և ի՛մը։