Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/459

Այս էջը հաստատված է


WANDRERS NACHTLIED
ԹԱՓԱՌԱԿԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԳԸ
(Գյոթեից)
Առաջին վարիանտ


Գագաթները ննջում են
Անդորր։
Լռություն է քո շուրջը
Խոր։
Թռչունները անտառում, հանդում
Քնել են՝ պարուրված մութով.
Սպասի՛ր մի փոքր՝ շուտով
Կքնես և դու։