Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/464

Այս էջը հաստատված է


LIED UND GEBILDE
ԵՐԳ Եվ ՔԱՆԴԱԿ
(Գյոթեից)


Հույնը մարմին կերտելիս
Տրորի թող կավը։
Օ, հրճվի թող մարդը միշտ,
Երբ կերտում է լավը։

5 Բայց մենք սիրում ենք խառնել
Եփրատի հորդ հունը,
Եվ ձեռքերով մեր բռնել
Հոսուն բնությունը։

Ջուրը կարծր կդառնա,
Կհնչեն երգերը,
10 Եթե մաքուր են միայն
Պոետի ձեռքերը։

1933. V 21