Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/468

Այս էջը հաստատված է


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
(Պուշկինից)


Ապրում էր մի աղքատ ասպետ
Եվ լռակյաց, և բարի,
Տեսքով՝ գունատ ու խստադեմ,
Ոգով՝ խիզախ ու արի։

5 Տեսել էր նա տեսիլ մի վառ,
Մտքի համար անքննին,
Եվ տեսիլն այդ հավիտյան — հա՛ր
Դրոշմվել էր իր սրտին։

Այդ օրվանից հոգով անխոնջ
10 Նա կանանց չէր նայում էլ,
Նա մինչև մահ ո՛չ մի կնոջ
Չկամեցավ խոսք ասել։

Պարանոցին, շալի տեղ, մի
Չոր վարդարան նա կապեց,
15 Եվ պողպատե քողը դեմքի
Ոչ—ոքի դեմ չբացեց։

Սիրտը լցրած սիրով անեղծ
Եվ ցնորքով այն անահ՝
A. M. D. իր արնով գրեց
20 Իր վահանի վրա նա։