Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/469

Այս էջը հաստատված է

Եվ հեռավոր Պաղեստինում,
Պալադիններն ուր ուրիշ
Իրենց տիկնանց էին դիմում
Դեպի կռիվ թռչելիս —

25 Lumen coelum, Sancta Rosa,
Բացագանչում էր նա խենթ,
Եվ որոտի նման կոչն այս
Սփռում էր մահ ու աղետ:

Դառնալով իր ամրոցն հեռու
30 Փակ մենակյաց նա դառավ,
Մի՛շտ անբարբառ և մի՛շտ տխուր,
Իբրև մի խենթ, նա մեռավ։

1933. V 18