Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/470

Այս էջը հաստատված է


ԱՇԽԱՏԱՆՔ
Պուշկինից


ժամն ըղձական արդ հասավ. ավարտված է երկար

աշխատանքը։

Ի՜նչ է թախիծն էլ անհայտ սիրտս կրծում անդադար։
Գո՞ւցե վաստակս ավարտած՝ ես կանգնել եմ, ինչպես

բեռնակիրը՝

Վա՛րձն իր արդեն ստացած, ա՛յլ վաստակի

անընտել։

5 Կամ տքնությա՞նս եմ ցավում, գիշերվա լռակյաց

ուղեկցի՞ն իմ.

Որ մտերիմն էր իմ տան, քույրը Այգի ոսկեղեն։

1933. V, 17