ԼԵՆԻՆՅԱՆ ԲԱՆԱԿԻՆ
(Ողջույն գարնանային)
Ելած մթին այն, խավար բանտից՝
Նայում եմ շուրջս ահա կրկին,
Եվ կարկաչում է երգը երկրի
Կրկին սրտում իմ այնպե՜ս անգին։
5
Այնպես աշխույժ է ռիթմը կյանքի,
Զնգում է կյանքը այնպե՜ս առույգ,
Թովում է թափը աշխատանքի
Եվ խնդությունը, որպես առու...
Ահա փողոցը կրկին իմ դեմ
10
Ժիր շարժումով ու տենդով եռուն —
Կրկին քաշում է դեպի հեռուն
Ինձ հարազատ մի, երկաթե թև։
Ահա զորքեր ու պիոներներ —
Դառնում է ողջը, որպես անիվ —
15
Եվ դրոշնե՛րը ահա մեր վեհ
Եվ ծխնելույզը գործարանի.․․
Ախ, նա անհուն է ու աներկյուղ —
Այս կյանքը. — տե՛նդ է նա ու շարժում,
Երբ, մանավանդ որ, նրան մի կուռ
20
Ու անհողդողդ մի ձեռք է շարժում։
Երբ, մանավանդ որ, որպես ալիք՝
Մի ամրակուռ ու անահ բանակ
Շարժում է կյանքը, տանում անահ