Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/481

Այս էջը հաստատված է

Հիմա անցել է արդեն
Այն մշուշը սև,
Սրտումդ լու՜յս ու վարդեր,
25 Շուշաններ լուսե։

Ու քո հոգում անհանգիստ
Հիմա վառված հար`
Հուրհուրում է այն կյանքից
Հիշատակ մի վառ։

30 Այնպես հաշտ ես դու քեզ հետ,
Այնպե՜ս մտերիմ։
Լուսավորում է ուղիդ
Մի լուսե շիրիմ։

Ու քո հոգին անհանգիստ
35 Այդ լուսով վառված՝
Ահա կրկի՛ն այս կյանքից
Լուսավոր կապված։

Եվ քո դիմաց, ահա տե՛ս,
Երկի՛ն դրոշներ,
30 Ու պայքարներ ահա մեծ
Եվ ուղիներ վեհ...

Ու զառանցանք է թվում
Այն մթին հեռուն,
Երբ երերաց օրերում
35 Մի ձիու մռութ։

Ու քո հոգում հիմա հաշտ
Այդ մռութը սև
Դառնում է սև մի երազ,
Զուռանցանք նսեմ։