Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/482

Այս էջը հաստատված է

50 Եվ ցավում եմ հիմա ես,
Որ ապագա գրքերում
Քեզ հետ հիշվի պիտի սև
Մի ձիու մռութ։

Բայց մոռացի՛ր, եղիր հա՛շտ,
55 Քեզ հետ մտերիմ՝
Լուսավորում է ուղիդ
Մի լուսե շիրիմ․․․

Ու քո հոգին անհանգիստ
Այդ լուսով վառված՝
60 Ահա կրկի՛ն այս կյանքին
Լուսավոր կապված։

Եվ քո դիմաց ահա տե՛ս՝
Երկի՛ն դրոշներ,
Եվ պայքարներ ահա մեծ,
85 Եվ ուղիներ վե՛հ․․․

<1927>