Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/483

Այս էջը հաստատված է


ԳԱՐՈւՆ
1


Ահա կրկին մեզ մոտ գարուն,
Երևանում ահա կրկին
Գարունն անմար բույր է վառում
Եվ բորբոքում աշխույժ գրգիռ։
5 Յոթը գարուն ահա արդեն
Հեռու սրից, ահից, մահից՝
Բացվում են բորբ, վառման վարդեր
Արևի տակ խորհրդային։
Յոթը գարուն ահա արդեն
10 Ծլում են վառ, պայծառ թուփեր,
Ելնում են բորբ, ժպտուն այնպես —
Գարնանային ծա՛ղիկ ու բերք․․․
Շնչում է խոր ու լիաթոք
Շուրջս ահա հրե մի շունչ.
15 Գարունն է այս ծաղկում արդյոք,
Թե երկիրն է անդուլ աճում...

2


Գարուն, գարուն Երևանում,
Երևանում ահա նորից
Շնչում է խոր, թնդում անհուն
20 Մի խնդություն ոսկևորիկ․..