50
Բոյ են քաշում ծառերն այս մեր.
Որբեր էին նրանք առաջ —
Հիմա կայտառ պիոներներ...
Տե՛ս, ինչպե՜ս են նրանք քայլում՝
Մայիսմեկյան ելած երթի,
55
Նրանց դեմքին — խինդը փայլուն,
Շրթունքներին — վառքը վարդի։
Տե՛ս, ինչքա՜ն է քայլքը հաստատ,
Ինչքան նրանց երթը աշխույժ.
Նրանք անդուլ, նրանք վստահ,
60
Նրանց սրտում կորով ու ուժ,,.
Շնչում է խոր ու լիաթոք
Նրանց երթից ելնող մի շունչ.
Գարու՞նն է այս ծաղկում արդյոք,
Թե՞ երկիրն է անդուլ աճում․․․
1927. Երևան