Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/488

Այս էջը հաստատված է

ԱՅՍ ԳԱՐՈՒՆԸ
Մարտի 8-ի առթիվ գեղջկուհիներին


Մեզ մոտ գարուն է հիմա, մեզ մոտ եռանդ ու

լարում,

Բայց գարունը մեզանում մի այլ արև է վառում։
Այս գարունը, որ հիմա զրնգում է երկրում մեր —
Մե՛նք ենք բերել պայքարով, մե՛նք ենք կյանքում

բռընկել։

5 Ինչքան արևը զնգա ու հուրհուրա աշխարհում —
Հո չի՞ կարող բռընկել նա այսպիսի մի գարուն։
Այս գարունը կրակվում ու բորբոքվում է բեղուն —
Երբ ջրերի հետ մեկտեղ՝ դասակա՛րգն է հեղեղում:
Անդուլ ելած երբ մարտի՝ արգելքներին անտարբեր՝
10 Քույրը դառնում է մարտիկ, կինը դառնում է ընկեր։
Երբ ինչպես ջուրը վարար՝ հորձանքներում պայքարի՝
Սրբում, տանում է հնի կոշկոճները աշխարհից։
Դուք հիմա դաշտ եք եկել, մտել ակումբ ու փողոց,
Զրընգում է մեր երկրում ձեր բանակը հիմա հոծ։
15 Դուք զվարթ եք ու ազատ սավետական մեր երկրում,
Ձեր հանդերում հարազատ, ուր աշխատանքն է

բերկրում։

Եվ ձեր գործում ամեն օր, ձեր հոգսերում ու

խաղում —

Մեր նոր կյանքն է խլրտում, մեր գարունը ծիծաղում։
Այս գարունը, որ կյանքում չի վառի ո՛չ մի արև,