Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/49

Այս էջը հաստատված է

Ինչպես վսեմ մի խանդ՝ թող բորբոքի,—
Եվ կշինես դու մե՛ծ, և կշինի անպարտ
Այս պայքարում կոփված քո խոլ ոգի՛ն։
Քո հույզերի, քո խոր կարոտների խորքից
Թող որոտա այդ երգը անափ սիրո —
Եվ, ունկնդիր նրա այդ հաղթական երգին՝
Թող քո ոգին թռչի դեպի գրոհ։—

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի՛...

1929