Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/499

Այս էջը հաստատված է

Հանկարծ այն քարափն,
Ուր իժն էր պառկել,
Վերևից ընկավ
Վիրավոր բազեն՝
Փշըրված կրծքով,
Փետուրն արյունոտ:
Մի հատու ճիչով
Նա ընկավ գետին —
Եվ զարնըվում էր
Անզոր զայրույթով
Ամրակուռ քարին․..

Իժը վախեցավ,
Ետ սողաց ճեպով,
Հասկացավ սակայն,
Որ կյանքին նրա
Մնացել է լոկ
Մի քանի վայրկյան...
Մոտ սողաց իսկույն
Մեռնող թռչունին
Եվ ֆշշաց ուղիղ
Աչքերին նրա․
«Ի՞նչ է, մեռնու՞մ ես»...
«Այո՛, մեռնում եմ,—
Շշնջաց բազեն,
Խորը շնչելով.
— Ես լա՜վ ապրեցի...
Ես բախտավոր եմ․․.
Քաջ կռվեցի՛ ես․․.
Տեսա երկինքը․․.
Դու չե՛ս տեսնի այն