Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/501

Այս էջը հաստատված է

Ծանր, լեշի հոտ։
Եվ ճչաց բազեն
Կարոտով, ցավով,
Հավաքած բոլոր
Իրա ուժերը․
— «Օ, եթե երկինք
Մեկ է՛լ թռչեի...
Ես կըսեղմեի
Թշնամուն կրծքիս
Եվ... թո՛ղ հագենար
Արյունով իմ նա...
Օ՜, երջանկություն
Կռվի, պայքարի»․..
Իսկ իժը խորհեց,
«Երևի այնտեղ
Ապրելը այդքան
Իրո՛ք որ լավ է,
Եթե նա այդպես
Խոր հառաչում է...
Եվ առաջարկեց
Ազատ թռչունին․—
«Դու է՛լ մոտեցիր
Եզրին քարափի
Եվ նետվիր ներքև —
Գուցե թևերըդ
Քեզ բարձրացընեն,
Եվ կապրես կրկին
Դու մի քիչ և՛ս
Քո վեհ տարերքում»

Եվ հառնեց բազեն,
Եվ, խենթ ճչալով,