Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/502

Այս էջը հաստատված է

Գնաց եզերքը՝
Ճանկերը խոնավ
Քարին քսելով։
Եվ մոտեցա՛վ նա,
Պարզեց թևերը,
Շնչեց կրծքո՛վ ողջ,
Բոցեց աչքերը —
Եվ գլորվեց վա՛ր։
Եվ, ինչպես քարը,
Սահելով ներքև,
Արագ ընկնում էր,
Կոտրում թևերը,
Եվ կորցընում էր
Իր փետուրները...
Ջրի ալիքը
Գրկեց մարմինը,
Եվ լվանալով
Նրա արյունը,
Փրփուրով պատած՝
Մղեց դեպ ծովը։
Իսկ ալիքները
Տխուր հառաչով
Զարնվում էին
Չոր քարերին ա՛յն.
Եվ չէր երևում
Նրա մարմինը
Ծովի անսահման
Տարածության մեջ...
Քարափում պառկած
Խորհում էր երկար
Իժը թռչունի
Վախճանի մասին