Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/503

Այս էջը հաստատված է

Եվ սիրո մասին
Դեպի երկինքը...
Եվ ահա նայեց
Դեպի հեռու՛ն նա,
Որ հար շոյում է
Մեր հայացքները
Բախտի երազով։
Իսկ ի՞նչ էր տեսնում
Մեռնող այն բազեն
Այդ անապատում
Անտակ ու անեզր...
Ինչու՞ են նրանք,
Մեռնելով՝ հավետ
Հուզում հոգին մեր
Իրենց սիրո՛վ այդ
Դեպի թռիչքը,
Դեպի երկինքը...
Ի՞նչն է պարզ այնտեղ..
Չէ՞ որ կարող եմ
Ես ի՛նքս իմանալ
Այդ ամենը — գեթ
Մի փոքր պահով
Երկինք թռչելով»։
Ասաց — և արավ։
Ոլորված, որպես
Փայլուն մի ողակ՝
Թռավ առա՛ջ նա —
Եվ արևի դեմ
Փայլեց, ինչպես մի
Բարակ ժապավեն։
Սողալու համար
Ծնվածը — թռչել