Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/504

Այս էջը հաստատված է

Օ, անկարո՛ղ է...
Մոռանալով ա՛յս —
Ընկավ քարի՛ն նա,
Բայց չփշըրվեց,
Այլ ծիծաղե՛ց լոկ.
«Ահա՛ թե ո՞րն է
Երկինք թռչելու։
Հիմար հաճույքը...
Ընկնելու մե՛ջ է...
Հիմա՜ր թռչուններ.․․
Հողին անընտել,
Ձանձրացած այնտեղ,
Նրանք ձգտում են
Դեպի երկինքը —
Եվ կյա՛նք են փնտրում
Անապատում տո՛թ։
Այնտեղ — դատարկ է.
Այնտեղ լույս շա՛տ կա,
Բայց չկա այնտեղ
Ուտելիք, չկա
Կենդանի մարմնի
Համար հենարան։
Էլ ինի՞ է այդ
Հպարտությունը...
էլ ինչի՞ է այդ
Հանդիմանանքը...
Նրա համա՛ր, որ
Ծածկեն նրանով
Իրենց տենչերի
Խելառ ընթացքը,
Որ նրանց ետև