Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/510

Այս էջը հաստատված է

ԱՂՋԻԿԸ ԵՎ ՄԱՀԸ
I


Դառնում է արքան պատերազմից։
Գնում է — զայրույթից դողում է։
Լսում է — թփի ետևից
Մի աղջիկ ծիծաղում է։

Ահեղ կիտելով հոնքերը դեղին
Արքան մտրակեց ձիուն՝ փնչալով,
Հարձակվեց վրան, ինչպես փոթորիկ,
Եվ գոռաց՝ զրահը ցնցելով․
— «Ի՞նչ ես դու» — գոռաց նա չար ու կոպիտ,—
«Ի՞նչ ես դու, աղջի՛, ցցել ատամներըդ.
Կործանեց, հաղթեց ինձ թշնամին,
Իմ ամբողջ զորքը կոտորվել է.
Գերի է ընկել շքախումբըս ողջ,
Գնում եմ ահա, որ նոր զորք բերեմ.
Ես — արքան եմ քո, սիրտըս — վիշտ ու ոխ,—
Հիմար ծիծաղըդ ես ո՞նց համբերեմ»։

Շապիկը կրծքին շտկելով հազիվ՝
Աղջիկը ասաց արքային զազիր,
— «Ես խոսում եմ, տե՛ս, հետն իմ սիրածի,—
Տե՛ր—արքա, դու, լավ է — հեռացի՛ր»։—