Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/514

Այս էջը հաստատված է

«Տե՜ր»—հայցում է չար Իսկարովտացին՝
Աչքերը հողից չըբարձրացնելով։

Վերը, ամպի մեջ, լույս լեռան վրա
Տերն, ընկողմանած, կարդում է մի գիրք.
Վառ աստղերով է այդ գիրքը գրված,
Մի էջն է նրա — Ծիր-Կաթինն անհուն։

Կանգնած է վերը Հրեշտակապետն՝
Ըսպիտակ ձեռքում — կայծակների խուրձ,
Ուղևորներին ասում է նա խիստ.

— «Հեռացե՛ք,— աստված ձեզ չի՛ ընդունի»
— «Միքայե՛լ»— տխուր հայցում է Կայենն.
Մե՞ծ է հանցանքս աշխարհի հանդեպ՝
Ե՛ս ծնեցի կյանքն ըսպանանողին,
Ե՛ս եմ հայրն ըստոր, անիծյալ Մահի»։

— «Միքայե՛լ»— տխուր ասում է Հուդան.
Գիտեմ՝ Կայենից հանցապա՛րտ եմ ես,
Քանզի մատնեցի գարշելի Մահին
Լույսի պես պայծառ սիրտը աստուծո»։

Եվ աղերսում են նրանք երկուսով.
— «Միքայե՛լ»,— տերը մեզ մի խո՛սք միայն,
Թող մի խոսք ասի, թող խղճա լոկ մեզ —
Չէ որ ներումն մենք չենք աղերսում»։

Հրեշտակապետն ասում է կամաց.