Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/516

Այս էջը հաստատված է

— «Մարդիկ՝ ձեռքով չարաղետ՝
Մերձավորին սպանում —
Եվ թաղում են, և երգում,
«Ի վերին Երուսաղեմ»։

Չեմ հասկանում ես ոչինչ,
Բռնակալը իր ձեռքով
Սպանում է մարդկանց միշտ
Եվ միշտ թաղում — նույն երգով։

Ազնիվ է թե ավազակ —
Հենց որ ուզում են թաղեն,
Նու՛յնն են երգում շարունակ.
— «Ի վերին Երուսաղեմ»։—

Հիմարի թե ստորի
Հենց որ ձեռքով իմ քաղեմ —
Երգում են միշտ բոլորին
— «Ի վերին Երուսաղեմ։—

VI


Նա երգը երգեց և խիստ դժգոհեց.
Անցել է արդեն ժամ ու ժամանակ —
Իսկ Աղջիկը դեռ չկա, չի՛ գալիս.
Սա — վատ է. Մահը — չի՛ սիրում հանաք:

Դառնալով դժնի ու չար առավել —
Հագավ Մահը իր տրեխները հին,
Եվ, հազիվ իջավ լուսընկա գիշեր —
Ճանապարհ ընկավ՝ ամպի պես մթին: