շատ իմաստուն թռչուններ։ Իսկ նրանք, նկատելով այդ մռայլ երգում էին․
|
Ղա՜ռռ... Ղա՜ռռ․․․ Ձանձրալի երգ, բայց ուժեղ. նա ճնշում էր ամբողջ պուրակը։
Եվ հանկարծ հնչեցին խիզախ երգեր․․․
Ամբողջ պուրակը, որ շատ էր լսել երգեր, թպրտաց՝ զարմացած և կամացուկ շրջելով ճյուղքերը։ Եվ նույնիսկ սոխակները, որոնք միշտ էլ վատ չեն երգում, որովհետև նրանք մաքուր արվեստի քուրմեր են, հաճույքով ասում էին և ասում.
— «Արի տե՛ս, որ այս երգիչը կայծ ունի»․․․
Եվ, ասելով այսպես, գաղտնի հպարտանում էին իրենց անաչառությամբ։
|
— «Ուժեղ է երգում»,— ծանոթագրում էին սոխակները․․․— «Առույգ է, ինքնավստահ,— երաժշտական չէ՛,