Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/522

Այս էջը հաստատված է

բայց — ուժեղ է...» — և, խորիմաստորեն մաքրելով քթիկները, լսում էին շարունակությունը.

Ով պայքարում է մեռնում ազնիվ —
Մի՞թե պարտված է նա, ընկա՞ծ.
Պարտված է նա՛ լոկ, ով պայքարից
Փախչում է՝ կուրծքը ահով պահած...
Ընկերնե՛ր, նա՛ է ընկած, ով վսեմ
Գործից սարսելով, փախչելով — սակայն
Սիրում է դատել պայքարի մասին
Թաղվելով մուժում փիլիսոփայական...

— «Հը՜մ... Նա շատ ինքնուրույն հայացքներ ունի» —
նշեցին սոխակները։— «Սուզեինք իմանալ — դա ի՛նչ
թռչուն է...» — հետաքրքրվեցին նրանք։

Ընկերնե՛ր, լռե՛ն թող ընկածները.
Կասկածանքներն են կուրացրել նրանց.
Պատիվը նրանց կրծքում լռե՛լ է,
Ընկերնե՛ր, եկեք մենք գոռանք նրանց.
Հեռո՛ւ,— մշուշը ձեր իմաստության
Դարձըրեց գիշերն ավելի՛ խավար,—
Թունավորում է նա օձի նման
Սրտերը ջահել և մտքերը վառ։
Հեռո՛ւ... Պատերազմ է հայտարարված
Աստ՝ առաջնություն շահելու համար՝
Աստվածներին հի՛ն...

— «Սա խիզա՜խ է,— ասացին սոխակները.— Օ,
այո ... սա շա՜տ է խիզախ»․․․

Պուրակը լսում էր և զգում ինչ-որ լավ և ուժեղ
բան, այդ զգացմունքը լցնում էր նրան տաքությամբ
ու լույսով, և նույնիսկ ծառերի հին, գորշ մամուռով
ծածկված ճյուղքերը շշնջացին անցյալ օրերի մասին։