Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

5 Մեր սրտերում անդուռ մի ափսոսանք պահած`
Մի օր ճամփա դրինք նրա դագաղը մենք,—
Եվ քարացել էին, ինչպես ռազմի պահակ,
Ճանապարհին` անթիվ բազմություններ:—

Դա թաղում չէ՛ր ընկե'ր, այլ շառաչուն մի այգ,
10 Որ բացվում էր այս հին մոլորակի վրա,—
Եվ ողջունում էինք մենք այգաբացը այդ:—

Եվ հառնելվ արդեն կերպարանքը նրա
Հուրհուրում էր գալիք հրդեհների հրով՝
Արնանման, ինչպես հաղթանակի դրոշ...

1928