Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/531

Այս էջը հաստատված է

ԽԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՈՐԴԻՆ

«Կար Ղրիմում խան Մոսալայմա էլ—Ասվաբը և ուներ նա մի որդի՝ Տոլայկ Ալհալլա»․․․

Մեջքը հենած արբուտուսի վառ—դարչնագույն բնին, կույր մուրացկանը, թաթար, այս խոսքերով սկսեց հիշողություններով հարուստ թերակղզու հին լեգենդներից մեկը,— իսկ պատմողի շուրջը, քարերի վրա,— բեկորներ ժամանակի ավերած խանական պալատի,— նստած էր թաթարների խումբը՝ վառ խալաթներով, ոսկեկար արախչիներով։ Երեկո էր, արևը կամացուկ իջնում էր ծովը. նրա կարմիր շողերը ճեղքում էին ավերակների շուրջը բարձրացած կանաչի մութ զանգվածը, վառ ներկերով պառկում էին քարերի վրա, որ ծածկված էին մամուռով և ցանցված բաղեղի կպչուն կանաչով։ Քամին աղմըկում էր հին չինարների ծառախմբում, նրանց տերևներն այնպես էին շրշում, կարծես օդում թորում էին աչքի համար անտեսանելի ջրի առվակներ։

Ծեր մուրացկանի ձայնը թույլ էր և դողում էր, իսկ նրա քարե դեմքն իր կնճիռներում ոչինչ չէր արտացոլում, բացի հանգստից. գոց սերտած խոսքերը թափվում էին մեկը մյուսի ետևից, և ունկնդիրների առջև կանգնում էր անցյալի՝ զգացմունքի թափով հարուստ՝ օրերի պատկերը։

— Խանը ծեր էր,— ասում էր կույրը,— բայց կանայք շատ կային նրա հարեմում։ Եվ նրանք սիրում