Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/540

Այս էջը հաստատված է

— Թո՜ղ ինձ...

— Ալլա՜հ․..

— Նա գիտե․․․

Արագ քայլերով մոտեցավ խանը զառիվայրին և նետվեց ցած։ Չկանգնեցրեց նրան որդին, չհասավ։ Եվ կրկին ոչինչ չէր լսվում—ոչ ճիչ, ո՜չ խանի ընկնելու աղմուկը։ Միայն ալիքներն էին անվերջ շառաչում այնտեղ, և քամին էր ոռնում վայրի երգեր։

Երկար նայում էր ներքև Տոլայկ Ալհալլան և ապա բարձրաձայն ասաց.

— Ինձ է՛լ այդպիսի սիրտ տուր ամուր, o՜, Ալլա՜հ:

Եվ ապա նա գնաց դեպի գիշերվա խավարը...

...Այսպես մեռավ խան Մոսալայմա էլ—Ասվաբը, և եղավ Ղրիմում խան Տոլայկ Ալհալլան․․․