Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/541

Այս էջը հաստատված է

ԲԱԼԼԱԴ ԿՈՄՍՈԻՀԻ ԷԼԼԵՆ ԴԵ ԿՈԻՐՍԻԻ ՄԱՍԻՆ

Հայտնի՞ է Ձեզ արդյոք, որ ողջ Բրետանում,—
Ուզում ես՝ հարցրու լույսին,—
Չկա ավելի գեղեցիկ մի կին, քան
Կոմսուհի էլլեն դե Կուրսին։

Այն ամենը, որ լինում է կյանքում —
Մենք պետք է տեսնենք ու լսենք,—
Դրա համա՛ր էլ, աստըծո կամքով,
Աչքեր և ականջներ ունենք։

Դղյակից սահում է կարապի նման
Եվ դեպի կամուրջն է նա գնում.
Մի մուրացիկ է հանդիպում նրան,
Իսկ վերից — արևն է նայում։

Բայց երբ պատահում է, որ մեր աչքը
Չափից ավելի է սուր —
Նշանակում է, որ Արարիչը
Ուզում է տանջել մեզ իզուր։

Չբարձրացնելով աչքերը սիրող —
Գնում է նրա ետևից
Ջահել մանկլավիկը, ինչպես և սիրուն
Շնիկը չքնաղ մադամի։