Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/542

Այս էջը հաստատված է

Մենք գիտենք — շունը հաճախ
Դառնում է ազնիվ բարեկամ.
Հաճելի, է սիրել շնիկին.
Չի խանդում ոչ-ոք նրան...

Ձեզ կասեմ, որ այդ մուրացիկը
Ջահել էր, թիկնեղ, գեղեցիկ,
Եվ կույր էր.— բայց միթե՞ կույրը
Տիկնոջ ուշադրության արժանի չի՞...

Նախանձում է տեսնողին միշտ կույրը.
Բայց եթե նա իմանա՜ր,
Թե սրտում մեր ինչքա՜ն մթություն ենք
Մենք պահում — և՛ սև, և՛ խավար։

Թպրտաց սիրտը կոմսուհու, սրտո՛ւմ այդ
Սերը բնակվում էր միշտ։—
Կոմսուհին նայեց մուրացկին անթարթ.
— «Արժանի է սիրո, օ, ճի՛շտ»։

Ամե՛ն ոք սրտի խոր խոհեր ունի.
Օձը, առյուծը և դուք,—
Բայց ո՞վ այդ խոհերը գիտե.
Եվ գիտե՞ս դու քոնն արդյոք...

Կոմսուհին ասում է մուրացկին.— «Լսի՛ր․
Կոմսուհի էլլե՛նն է դիմում քեզ.
Ցավ է պատճառում ինձ քո մութ հոգին․
Ի՜նչպես ամոքեմ նրա վիշտը ես»։

Երբ զգում ես դու քո սրտում
Մեղրի կամ թույնի կուտակումն առատ —
Տո՛ւր մերձավորիդ ավելցուկն իսկույն.
Ինչի՞դ է նրա տենդը հորդառատ։