Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/543

Այս էջը հաստատված է

— «Մադա՛մ» — ասում է մուրացիկը հեզ.
Իմ թանկագի՛ն մադամ, —
Իմ ամբողջ կյանքի օրերը սև
Ձեր մի համբույրի՜ն ես կտամ»։

Լույս—ճշմարտության կարոտով վառված՝
Այնքա՛ն ես ագահ այն ուզում,
Որ սիրում ես քո սուտը հնարած,
Ինչպես ճշմարտություն մի սուրբ։

— «Սիրելի՛ս, դու քիչ այն կո՛ղմը նայիր,
Ասաց կոմսուհին ծառային,—
Բարի աստուծո փառքի համար ես
Հեզությունս չե՜մ խնայի»։

Կինն էլ աշխարհում — ամեն ինչի պես —
Խաղալիք է աստուծո ձեռին․
Լավ է — մտածենք մանկիկների հե՛զ։
Թիթեռնիկների, ծիտերի մասին։

Գրկում է կույրը հպարտ կոմսուհուն,
Հպում է շրթերը շրթերին,—
Մշուշվում է կոմսուհու հայացքը,
Խոնարհվում է իրանը նրբին։

Օ, այրե՜ր, — կեցցե՛ երջանկությունը։
Թող թեկուզ լոկ մի պահ տևի։—
Երջանկության մեջ իմաստությո՜ւն կա
Բոլոր գրքերից ավելի՛։

Այստեղ կոմսուհու հպարտությունը
Հաղթեց կրքերին նրա վես․
Եվ հրամայեց մանկլավիկին նա՝․
— էժեն, օ, մանկի՜կըս, չընայե՜ս»։