ԷՊԻՔԱԿԱՆ ԼՈԻՍԱԲԱՑ
Շարքն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է առանձին գրքով՝ 1930 թ. (Պետհրատ, Երևան) «էպիքական լուսաբաց, Երկերի ժողովածու, գիրք V» վերնագրով և հետևյալ նվիրումով.
«Նվիրում եմ այս գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենի Չարենցի (Տեր-Աստվածատրյան)
Վախճանված 1927 թվի հունվարի 1—2—ի գիշերը Երևանի առաջին հիվանդանոցում։
1929․ X. Լենինգրադ
Զետեղվել Է Երկ, որտեղ գրքի սկզբից ավելացրել է «Մուսայիս» («Նախ՝ աղջիկ էիր դու մի հասարակ») բանաստեղծությունը։ Տպագրվում է Երկ Չ-ի սեփական օրինակներից։
Գրքի ընդհանուր բնաբանն առել է Ն.Ա. Նեկրասովի (1821—1877) «Երազ» (Сон—1877) բանաստեղծությունից։
ՄՈՒՍԱՑԻՍ
(էջ 7)
Թվագրել է 1930. Լենինգրադ, առաջին անգամ տպագրվել է Երկ:
Նախ՝ աղջիկ էիր դու մի հասարակ — Ակնարկում է իր վաղ շրջանի պոեզիան («Երեք երգ տխրադալուկ աղջկան» (1913) և մյուս լիրիկական պոեմներից ու բանաստեղծություններից մինչև «Կապուտաչյա Հայրենիք» պոեմը, «Ծիածանը» (1916—1917) և մյուսները)։
Կանգնեցիր՝ ձեռքիդ պայքարի շեփոր — նկատի ունի «Ամբոխները խելագարված», «Սոմա» (1918) և հաջորդ հեղափոխական պոեմները։