Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/554

Այս էջը հաստատված է

Եu Ի՛րն ընտրեցի իբրև հարսնացու — Չ-ը որոշակիորեն քննադատում և դատապարտում է իր տուրքը «մաշինիզմին և տեխնիցիզմին» (տե՛ս նրա «Standard»-ի շրջանի հոդվածներն ու գրախոսականները Երկերի սույն հրատարակության VI հատորում)։

ՆԵՐԲՈՂԵՐ ԵՎ ԽՈՀԵՐ

ԵՐԳ ՄԱՔԱՌՈՒՄԻ

(էջ 12)

Թվագրել 1929. 17 սեպտեմբեր։ Առաջին բնաբանն առել է էդգար Պոից (1809—1849). չհաջողվեք գտնել, թե որ երկից, երկրորդը՝ Վ. Բրյուսովի (1873—1924) «ի պատասխան» («В ответ»—1902) բանաստեղծությունից («Городу и миру» գրքից)։

Հանգուցելոց են արդեն կարդում — Այս և հաջորդ բանաստեղծությունների նման տողերը 1925—1929 թթ. դրական սրված պայքարի արձագանք են. դրանցով Չ-ը պատասխանում էր գրական հակառակորդներին։

ԵՍ ԱՅՆ ՉԵՄ ԱՅԼԵՎՍ

(էջ 17)

Թվագրել է 1929. բնաբանը Չ-ի «⁂ Ես այն չեմ այլևս, այն չեմ» տողով սկսվող բանաստեղծությունից է (տե՛ս սույն հատորի «Խառն բանաստեղծություններ» բաժնում)։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆեՐ

ԷԼ 45 Ես շռա՛յլ եղա, որպես սերմնացան,

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ

(15 21)

Թվագրել է 1929. V։ Բնաբանը Ա. Ս. Պուշկինի (1799—1837) «Ռուսաստանը զրպարտողներին» («Клеветникам России» — 1831) բանաստեղծության առաջին տողն է։