Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/556

Այս էջը հաստատված է

Ե՛ս էլ էի այդպես կարծում — Ակնարկում է 1923—1924 թթ․ սեփական գրական հայացքներն ու սկզբունքները։

Միներվա — Հին հռոմեական կրոնում աստվածուհիու որ համարվում էր արհեստների, գիտության և արվեստների հովանավոր։

ԹՈՒՂԹ ԱԿՍԵԼ ԲԱԿՈԻՆ8ԻՆ, ԳՐՎԱԾ ԼԵնԻնԳՐԱԴԻ8

(էջ 32)

Թվագրել է 1929. նոյեմբերի 16. Լենինգրադ (թվում է սխալ է ամիսը, պետք է լինի հոկտեմբեր, քանի որ Չ-ը Լենինգրադում է եղել հոկտեմբերին)։ Բնաբանն առել է ռուս սովետական բանաստեղծ Մ. Սվետլովի (1903—1964) «Փայտոջիլներ» («Клопы»—1926) բանաստեղծությունից։

Չ-ի գրադարանում պահպանվում է Մ. Սվետլովի «Книга стихов» գիրքը (1929, Госиздат, Москва—Ленинград), բանաստեղծությունը տե՛ս էջ 115-ում։

Չ-ը և Ակ. Բակունցը (1899—1936) մտերմացել են 1928-ից․ նրանց անձնական և ստեղծագործական բարեկամության վերջին վավերագիրը Ակ. Բակունցի հիշատակին 1936 թ. աշնանը Չ-ի գրած բանաստեղծությունն է՝ «Ա. Բ.-ին» — «Եվ բառերի համար քո մարմարյա...» (բանաստեղծությունը տե՛ս Ս. Աղաբաբյանի «Ակսել Բակունց» գրքում. 1959, Երևան, էջ 5—6)։

Ինչպես վատնել է այն ճորտը լեգենդական — Ըստ երևույթին նկատի ունի Սիզիֆին. հունական դիցաբանության մեջ սրան աստվածները դատապարտել էին ստորերկրյա աշխարհում լեռան գագաթը անդադար նույն քարը բարձրացնելու ծանր և ապարդյուն գործին․ այդտեղից էլ՝ «սիզիֆյան աշխատանք» արտահայտությանը։

{Կենտրոն|ՏԵՔՍՏԱՅՒՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ}}

Երկ 135 Որ խոսքը — նյու՛թն նույն, որ կոփում են սրանք,

ԽՈՀ (ԷՋ 38)

Թվագրել է 1929։ Աոաջին բնաբանն առել է Օվիդիոս Նազոնի (մ. թ. ա․ 43—մ. թ 17) «Հերոսուհիներ»-ից («Դիդոնան էնեասին» ուղերձից)։