Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/557

Այս էջը հաստատված է

տողը լրիվ ռուսերեն թարգմանությամբ հետևյալն է․ «Сам ты ведь знаешь: любовь — вот мой единственный грех» (տե՛ս Овидий, «Баллады — послания», 1913, Москва, стр. 116).

Երկրորդ բնաբանն առել է Մ․ Մեծարենցի (1886—1908) «Ըլլայի՜, ըլլայի՜» շարքի «Իրիկուն» բանաստեղծությունից։

ԷԼԵԳԻԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՅՐԱԾ ԵՐԳԵՐ

(էջ 45)

Թվագրել է 1929։ Բնաբանը Ա․ Պուշկինի «Հիշողություն» («Воспоминание» — 1828) բանաստեղծությունից է։

Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու — Չ—ը չափազանց ծանր է տարել կնոջ՝ Արփենիկ Չարենցի մահը, հիշել է կյանքի ամբողջ ընթացքում և նվիրել նրան բանաստեղծական շատ ու շատ տողեր։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԷԼ, Երկ 16 Եվ մի հանգիստ իջավ իմ աչքերի վրա։

ՕՎԿԻԱՆԻ ԵՐԳԸ

(էջ 47)

Թվագրել է 1929։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկ 59 Եվ, ունկնդիր նա այդ հաղթական երգին՝

ՄԵՌԱԾ ՊՈԵՏԻՆ

(էջ 50)

Թվագրել է 1928․ տպվել է ԽՀ 1930 թ․ հունվարի 12—ի № 11—ում, Վ․ Տերյանի մահվան տասնամյակի առիթով․ (նկատենք, որ ԷԼ լույս է տեսել 1930—ի հունվարին, հնարավոր է, որ ԽՀ արտատպել էր գրքից)։