Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/559

Այս էջը հաստատված է

ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ

(Էջ 56)

Թվագրել է 1929. X. Լենինգրադում։ «Լենինգրադյան ցիկլից» ընդհանուր խորագրի տակ «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» և «Հոկտ. 25—29 1917»-ի հետ միասին տպվել է ՆՈՒ, 1929, M 9—10, VII (բանաստեղծությունն այստեղ թվագրված է 1929. 10—X. Լենինգրադ)։

Ձմեռային պալատը ռուսական կայսրերի տաղավարն էր Պետերբուրգում. ռուսական ճարտարապետության կոթողներից, կառուցվել է 1754—1792 թթ.. ներկայումս Պետական էրմիտաժ։

Հարցաքննել է դեկաբրիստներին — Ռուս ազնվական հեղափոխականների՝ դեկաբրիստների. ապստամբությունը տեղի է ունեցել 1825 թ. դեկտեմբերին (այստեղից՝ նրանց անունը)։ Նիկոլայ 1-ը (գահակալել է 1825—1855 թթ.) դաժանորեն ճնշել է ապստամբությունը. հարցաքննվել և դատվել են 579 մարդ, շարժման հինգ ղեկավարներ, այդ թվում Պեստելն ու Ռիլեևը, կախաղան են հանվել 1829 թ. հուլիսի 19-ին Պետրոպավլովյան ամրոցում, շատերը աքսորվել են Սիբիր՝ տաժանակիր աշխատանքի։

Պեստել Պավել Իվանովիչ (1793 — 1826)— Դեկաբրիստական շարժման գաղափարախոս և առաջնորդ։

Ռիլեև Կոնդրտաի Ֆեոդորովիչ (1795 — 1829)— Ռուս բանաստեղծ, դեկաբրիստական շարժման առաջնորդներից։

ԷՊԻՔԱԿԱՆ ՖՐԱԳՄԵՆՏՆԵՐ

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՉԳՐՎԱԾ ՊՈԵՄԻՑ

(Էջ 57)

Թվագրել է 1926 — 1929։

Լեֆյան թմբուկը թողած մի կողմ — Չ-ը որոշակիորեն ակնարկում է իր ստեղծագործական առնչությունը Լեֆ գրական խմբակցության հետ (մանրամասնությունները տե՛ս Երկերի սույն հրատարակության VI հատորում, «Standard»-ի շրջանի Չ-ի հոդվածներում, գրախոսականներում և դրանց ծանոթագրություններում)։

...մեկն է մայիսի — Խոսքը վերաբերում է 1920 թ. Երևանի մայիսմեկյան ցույցին, ցույցը տևել է 4 ժամ և անցել կոմունիստական