Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/561

Այս էջը հաստատված է

ենք նրա կենդանության ժամանակ, այժմ հավանաբար պահպանվում են նրա ժառանգների մոտ):

․․․ջինջ ապրիլ․․․ Մենք գնում էինք դեպի Կապրի — 1924—1925 թթ․ արտասահմանյան ճանապարհորդության ժամանակ Չ-ը եղել է նաև Իտալիայում, այդ օրերին էլ այցելել է կապրի։

Մի այլ նավաստի՝ անունն Ալի — Ակնարկվում է «Լենինն ու Ալին» բալլադի հերոսը։

...տեսնելով մի բոբիկ մուժիկ — Նկատի ունի իր «Բալլադ Վլադիմիր Իլլիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին» երկը։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

էԼ 33 Ու պոեմները արծաթաձայն...
Երկ 146 Ահաբեկված երկիրն ամա՝
ԷԼ 217 Դա մերոնք էին, թե թշնամի՞ն,
ԷԼ, Երկ 222 Մեր քաջ զինկոմին, որ հեռևում

ՉՈԻԳՈԻՆԵ ՄԱՐԴԸ

(էջ 67)

Թվագրել է 1927—1929։ Առաջին բնաբանն առել է Ա․ Պուշկինի «Պղնձե հեծյալ» (1833), երկրորդը՝ Յու․ Լերմսնտովի (1814—1841) «Մծիրի» (1839) պոեմից։

Թառել է վանքը...— «Չուգունե մարդը» նվիրել է Զեմո-Ավչալայի Վ․ Ի․ Լենինի անվան հիդրոկայանին (ԶագԷս), որ կառուցվել է Թիֆլիսից քիչ հեռու Քուռ գետի վրա, այնտեղ, որտեղ Քուռը միանում է Արագվային։ Չ-ի ակնարկած վանքը Մցխեթի վանքն է, որ Լերմոնտովը նկարագրել է «Մծիրիի» սկզբում։

Զագէսի I հերթը գործարկվել է 1927 թ. հունիսին. նույն թվի ամռանն ու աշնանը Չ-ը շատ է եղել Թիֆլիսում, երևի թե այդ օրերին էլ այցելել է հիդրոկայան և սկսել է գրել ֆրագմենտը։

Մի գանգուր պոետ հյուսիսեցի — Ակնարկը վերաբերում է Պուշկինին. «ճանապարհորդություն դեպի էրզրում»-ում Պուշկինը վկայում է, որ ինքը, շտապելով ժամ առաջ հասնել Թիֆլիս (1829 թ․ մայիսի վերջերին։ Ռազմավիրական ճանապարհով), մոտակա ճանապարհը անցել է ոտքով։