Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/563

Այս էջը հաստատված է

Ժամանակավոր կառավարությունը հրաժարվում է հանձնվել, Լենինի հրամանով կարմիրգվարդիականները գրոհում են Ձմեռային պալատի վրա։ Գրոհը սկսվում է «Ավրորա»—յի համազարկով, որը և ակնարկվում է ֆրագմենտի վերջին տողերում։

Հոկտեմբերի 26—ին ժամանակավոր կառավարությունը տապալված էր. Սմոլնիում հրավիրվում է սովետների II համագումարը, որտեղ Լենինը զեկուցում է խաղաղության դեկրետի մասին և ներկայացնում դեկրետի նախագիծը։

ՏեՔՍՏԱՅհՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ՆՈՒ 10 եռում է երթը այս անդադար։—

107 Գոռ ռազմավայր է այդտեղ հիմա։

ՉԱՓԱԾՈ ՆՈՎԵԼՆԵՐ

«HOMO SAPIENS»

(էջ 77)

Թվագրել է 1928—1929։

Նովելի վերնագիրը՝ «Homo Sapiens» լեհ գրող Ստանիսլավ Պշիրիշևսկու (1868—1927) վեպի վերնագիրն է. (Homo Sapiens — լատիներեն է, նշանակում է բանական մարդ, մտածող մարդ)։

Պշիրիշևսկու վեպը հրապարակվել է 1898—ին (գերմաներեն լեզվով), շուտով թարգմանվել է ռուսերեն և մեծ ընդունելություն գտել Ռուսաստանում։ Ինչպես նովելում վկայում է Չ-ը, վեպն իր վրա թողել է ցնցող տպավորություն. «Կար մի մարդ հանճարեղ, կար մի կին» — գրում է Չ—ը, ակնարկելով վեպի հերոս էրիկ Ֆալկի՝ գրող գերմարդու, և նրա սիրուհիների՝ Իգայի և մյուսների, փոխհարաբերությունների տպավորությունը։

Պշիբիշևսկու վեպի տրամադրություններին, հատկապես նրա, այսպես ասած՝ էրոտիկ տխրությանը, Չ-ը որոշակիորեն նմանվել է վաղ շրջանի լիրիկական բանաստեղծություններում և պոեմներում («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Երերը», «Հետերա-երազ» և այլն)։

Այս իմաստով նովելը բացառիկ նշանակություն ունի Չ—ի վաղ շրջանի ստեղծագործության բնութագրության համար։

ՀիշԵց դպրոցը, հորը, մռայլ աեսուչին — Չ—ը սովորել է Կարսի ռեալական դպրոցում. 1913—1914 թթ. դպրոցի տեսուչ էր Ալեքսանդր