Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/565

Այս էջը հաստատված է

Շուտով կիջնի գիշեր․․․ այգի կըգա Նվարդը...
Նա շտապով [«ընթրիքն» իր] «ընթրիքը» վերջացրեց։— Անփույթ
Մի շարժումով — գունատ իր ճակատը շոյեց․..
Եվ որոշեք հանկարծ, որ դառնալու է ինքը․․․
Մի հանճարեղ պոետ։—
Նա որոշեց հանկարծ միանգամի՛ց։—
Այդպիսի միտք չէր է՛լ նա ունեցել [երբեք]
Երազներում անգամ [իր] երբ[եք]ևէ—մինչ այդ։—
[Անհնարին վայրկյանը... սակայն հանգիստ]
Նա համոզված [հանկարծ] սակայն այդ մտածեց։
[Կարծես] Ինչպես ինքնին հասկանալի, անչափ
Սովորական մի բան։ Ինչպես որ մարդ
Որոշում է հանկարծ — մի անգամ
Մտնել անծանոթ մի ռեստորան —
Եվ անպատճառ խմել մի սիրեցյալ խմիչք...
Հարկավոր է միայն հարմար առիթ —
Եվ ցանկություն անխախտ։— Պարզ է։
[Նրա համար՝ պահին այդ՝ ներքնապես՝
Այս զգացմունքը կար իր որոշման հանդեպ։
Նա մտածեց,— տխուր էր միայն մի քիչ —
Սակայն հանգիստ։— Մըթնշաղում]

Խաղաղ մթնում [անընթ. 1 բառ շրջում գոս

նստում] էին ստվերները։—
զով էր։ [Զով էր խաղաղ]

Խաղաղ [մթնում] [դողում] էին ստվերները։

—[Ներքին] Ինտիմ

Զով տխրության նման։-Նա հանգեստ
Նա միայնակ քայլեց ալլեյներում ամա։ [Խաղաղ]
Հեաս մտավ ակումբը, ուր մի քանի
Ուսանողներ՝ հարբած՝ բիլիարդ էին խաղում։
Ապա շրշեց մի քիշ [փոքր] ալլեյներում խաղաղ։
Հետս մտավ ակումբը, ուր մի քանի
Ուսանողներ՝ հարբած՝ բիլյարդ էին խաղում։
Ձանձրանալով՝ դանդաղ նա այդտեղից
Երբ դուրս եկավ կրկին մի քիչ հետո —
Արդեն այգին լցվել էր։— Դեմը նայեց —
Անցնում էր այն աղջիկը ծառի մոտով,—
Իր երազած աղջիկը, իր դիցուհին,
Իր հանճարեղ Նվարդը...