Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/566

Այս էջը հաստատված է

Նա մոտեցավ,
Փորձեց զրույց անել հետը մի քիչ,
Շլացնել նրան իր խոհերով պայծառ...

Բայց աղջիկը նրան չշոյեց,
Չվերցրեց անգամ նրա վարդը...
. . . . . . . . . . . . . .
Այդ պատանին հետո դարձավ պոետ,
Եվ գրեց այս նովելը, որ դուք կարդաք...


ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՑԱՆ ԱՄՐՈՑՈՒՄ

(էջ 82)

Թվագրել է 1929. 18. X. Լենինգրադ։ Առաջին անգամ տպագրվել է ՆՈԻ, 1929, № 9—10, էջ VIII—IX։

Բնաբանն առել է Մ. Նալրանդյանի (1829—1866) «Երգ ազատության» բանաստեղծությունից, նովելը նվիրված է Նալբանդյանին։

Դստերը նվիրած Երկերի օրինակում Չ-ը մշակել է նովելի սկիզբը, առաջին 4 տողը փոխարինել է 8 տողով և հանձնարարել որպես «վերջնական տեքստ սկզբի»։ Տպագրվում է Երկ դստերը նվիրած օրինակից, մշակման սևագրությունները կբերվեն տեքստային տարբերություններում՝ ինքն նշումով։

Պետրոպավլովյան ամրոցը հիմնվել է 1703 թ. մայիսի 16—ին, որը և համարվում է Պետերբուրգի (այժմ Լենինգրադ) հիմնադրման օրը։ Ամրոցը ցարական կառավարությունը օգտագործում էր իբրև բանտ քաղաքական բանտարկյալների համար։

Ա՜յլ բաստիոն է... ցցված եղել առաջ — Ակնարկը վերաբերում է Պետրոպավլովյան ամրոցի կառույցներից՝ Ալեքսեևյան ռավելինին (կառուցվել է XVIII դ. 30—ական թվականներին)․ այստեղի մեկուսարաններում բանտարկվում էին քաղաքական առավել ծանր հանցագործները։ 1884—ից որպես բանտ արդեն չի գործել. մեր ժամանակներում «բաստիոնից» մնացել է միայն արտաքին պատը։

...այն ցուրտ դեկտեմբերյան օրից — Այսինքն դեկաբրիստների ապստամբությունից՝ 1825 թ. դեկտեմբեր։

Դեկաբրիստ բանաստեղծ Ռիլեևը ամրոցում ձերբակալված է եղել ապստամբությունից հետո մինչև 1826 թ․ հոլիսի 13—ը․ այդ օրը կախաղան է հանվել դեկաբրիստական շարժման մյուս 4 ականավոր գործիչների հետ։