ՆԵԿՐԱՍՈՎԻՑ
(էջ 120)
Թվագրել է 1929։ Քառատողը, անկասկած, փոխադրություն է Ն․ Ա. Նեկրասովի «Դժբախտները» («Несчастные»—1856) բանաստեղծության հետևյալ տողերից․
|
ԷԼ զետեղված է հաջորդ՝ «Հրաժեշտ Լենինգրադին» բանաստեղծությունից հետո։
ՀՐԱԺԵՇՏ ԼԵՆԻՆԳՐԱԴԻն
(Էջ 121)
Թվագրել է 1929․ 26․ X․ Լենինգրադ։ Չ—ը Լենինգրադում Է եղել սեպտեմբերի վերջերից՝ մի ամսի չափ։
ՆԵՐԲՈՂ ԱՌ ՔՆՆԱԴԱՏՆ N. N.
(Էջ 122)
Թվագրել է 1929․ X․ 22․ Լենինգրադ։ ԷԼ զետեղվել է «Հավելված» խորագրով առանձին բաժնում (տե՛ս էջ 133—138)։
Բնաբանն առել է Ա. Պուշկինի «Իմ տոհմաբանությունը» («Моя родословная» — 1830) բանաստեղծությունից, բնագրում․
|
Բանաստեղծությունը որոշակիորեն հասցեագրված է Պրոլետ — գրողների ասոցիացիայի քննադատներին (Ն. Դաբադյան, Հ․ Գյուլիքևխյան, Գ․ Վանանդեցի և ուրիշներ), որ դա այդպես է Չ—ը ակնարկում է նաև բանաստեղծության հետևյալ տողերով․
|
«Թեթև ոստյուն»—ը Ալազանի առաջին մի բանաստեղծությունից է, Ալազանը ասոցիացիայի գլխավորներից էր, որի շուրջը